Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը (ԵրՄՄԳՀԻ) հիմնադրվել է 1956թ.: Նրա գործունեության հիմնական ուղղություններն են եղել էլեկտրոնային հաշվիչ մեքենաների (ԷՀՄ), համալիրների, ինչպես նաև ընդհանուր և հատուկ նշանակության ավտոմատ կառավարման համակարգերի մշակումը և ներդրումը տնտեսության մեջ:Ինստիտուտը իր երկարամյա գործունեության ընթացքում մշակել և ներդրել է չորս սերնդի ԷՀՄ-ներ, համալիրներ և ավտոմատ կառավարման համակարգեր: Հայաստանի անկախության ձեռքբերումից հետո ԵրՄՄԳՀԻ-ն իր գիտատեխնիկական ներուժն ուղղել է հանրապետության խնդիրների լուծմանը և կուտակել է կառավարման և ինֆորմացիոն համակարգերի նախագծման ու ներդրման մեծ փորձ: Ինստիտուտում այսօր աշխատում են հաշվողական համակարգերի, մաթեմատիկական ապահովության և էլեկտրոնիկայի բարձր որակավորմամբ մասնագետներ: ԵրՄՄԳՀԻ աշխատանքների ներկայիս հիմնական ուղղություններն են` Լայն կիրառման ինֆորմացիոն համակարգերի և ավտոմատ կառավարման համակարգերի նախագծում և ներդրում, Մասնագիտացված համալիրների տեխնիկական միջոցների ղեկավարման ավտոմատացում, Անալիտիկ ինֆորմացիոն-ղեկավարման համակարգերի նախագծում և ներդրում, Ավտոմատացման միջոցների շարժական և ստացիոնար իրագործման տիպային համալիրների նախագծում և մատակարարում, Հատուկ սարքավորումների նախագծում և մատակարարում, Հատուկ նշանակության ռադիոէլեկտրոնային տեխնիկայի վերանորոգում և մոդեռնիզացում:

Արդյունքները

լուծումներ

իրադարձություններ

Electronics

 ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՄԱՆ

ՍԱՐՔ <<ԳԱՐԱՆՏ-1/E1>> 

<<Գարանտ-1/Ե1>> սարքը նախատեսված է երկու ստանդարտ հանդիպական թվային E1 հոսքերի երաշխավորված կայունությամբ կրիպտոգրաֆիկ պաշտպանության ապահովման համար: Այն կարող է օգտագործվել գաղտնի հեռախոսային կապի կորպորատիվ ցանցերի ստեղծման համար` ընդհանուր օգտագործման թվային ցանցի վարձակալված կապուղիների բազայի վրա:

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
• Հաղորդվող ինֆորմացիայի պաշտպանություն E1 կառուցվածքավորված հոսքի 30 կապուղիներից յուրաքանչյուրում:
• Յուրաքանչյուր կապուղիով տվյալների հաղորդման արագությունը` 64Կբ/վրկ:
• Ինտերֆեյսը ` G.703, 2048 Կբիթ/վրկ:
• Գծային կոդավորում` HDB3, AMI:
• Գծի իմպեդանս` 120 Օհմ (ոլորված զույգ) կամ
75 Օհմ (կոաքսիալ):
• Սինքրոնացման կորուստի ավտոմատ հայտնաբերում և ծածկագրիչների վերագործարկում:
• RS485 ինտերֆեյս հեռացված տերմինալի միջոցով սարքերի խմբի վիճակի անընդհատ մոնիտորինգի համար:
• Ներկառուցված միջոցներ ՙթեժ՚ ռեժիմում սարքի ամբողջական պահուստավորման համար:
• Համակարգի ավտոմատ փոխարկում պահուստայինի 10մվ ընթացքում (անխափան փոխարկում):
• Կապի կորստի դեպքում, երբ խափանման պատճառը հենց ծածկագրիչի անսարքությունն է կամ սնման լարումների կորուստը, տրվում է ՙՎԹԱՐ՚ ազդանշանը:
• Համակարգի վիճակի ստուգման հնարավորություն ՙՀեռավոր թվային օղակ՚ թեստով անմիջապես ծածկագրիչի առջևի պանելից:
• Սնումն իրականացվում է միաֆազ փոփոխական հոսանքի ցանցից` ~220Վ կամ 10-30 Վ հաստատուն լարման աղբյուրից:
• ~220Վ ցանցից սպառվող հզորությունը` 25 Վտ:
• Զանգվածը` 2 կգ:

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒՄԸ
• Սարքն ապահովում է պաշտպանվող ինֆորմացիայի կայունության երաշխավորված մակարդակ:
• Սարքում օգտագործված է ինֆորմացիայի ծածկագրման հավաստագրված կրիպտոգրաֆիկ ալգորիթմը, որը հարմարեցված է ժամանակի իրական մասշտաբում տվյալների և խոսակցության հաղորդման համակցված կապի յուրահատկություններին:
• Օգտագործվում են սիմետրիկ բանալիներ 256 բիթ երկարությամբ:
• Բանալիները կարող են բեռնվել անմիջապես ծածկագրիչ, ինչպես նաև ձևավորվել Դիֆֆի-Հելմանի բանալիների բաց բաշխման սկզբունքով` օգտագործելով բանալիների հետ բեռնվող պարամետրերը:
• Սեանսային բանալու ձևավորման պարբերակա-նությունը` 1 րոպե:
• Սարքում նախատեսված է գաղտնի բանալիների ձևավորման պարամետրերի փոփոխության հնարա-
վորություն անմիջապես բաժանորդի մոտ` բանալու ներմուծման հատուկ սարքի միջոցով (УЗК-1):

ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Սարքը կարող է օգտագործվել շուրջօրյա ռեժիմում մթնոլորտային ազդեցություններից պաշտպանված ջեռուցվող շինություններում և պահպանում է իր աշխատունակությունը հետևյալ պայմաններում.
Օդի ջերմաստիճանը +5°C…+40°C
Հարաբ. խոնավությունը t=25°C դեպքում ոչ ավել 95%
Մթնոլորտային ճնշումը ոչ պակաս 450 մմ սնդ. սյուն

                                          garantE1